«Գիշերվա ժամը 3-ին քնած էինք։ Ներխուժեցին մի խումբ դիմակավորված ավազակներ, ես ուրիշ կերպ չեմ կարող իրենց կոչեմ։ Հարձակվեցին ամուսնուս վրա
Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
3 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ:
Էրիկ Գրիգորյանը ընդգծեց, որ կադրային փոփոխությունները, ուժեղացված ծառայությունը իրավիճակ են փոխել անտառտնտեսության ոլորտում, այդ թվում՝ Իջևանում։
Հոսպիտալացվել են 8 ոստիկաններ, որոնցից 6-ը կլինեն ամբուլատոր բուժհսկողության ներքո:
Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Վնասվածքները հիմնականում թեթեւ վնասվածքների կամ սալջարդերի տեսքով են, որեւէ մեկը ծանր վնասվածք չի ստացել։
Իջևանում ճանապարհը դեռ փակ է: Մեզ հետ զրույցում ցուցարարները հայտնեցին, որ սպասում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: